Ռուսաստանում լռության օր է 5000 տարբեր ընտրությունների նախօրեին
Այսօր լռության օր է հայտարարվել Ռուսաստանի տարբեր շրջաններում, մարզերում ու հանրապետություններում տարբեր մակարդակի 5 հազար ընտրություններից առաջ։ Վաղն այնտեղ ընտրելու են տարբեր երկրամասերի տեղական խորհրդարանների պատգամավորների, համայնքների ղեկավարների և այլն։
Ռուսաստանի իշխանությունները ևս, ինչպես պնդում են ընդդիմադիրները, «պատրաստվում են»: Այսօր մի շարք ձերբակալություններ են եղել Ռուսաստանի գլխավոր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի համակիրների շրջանում։ Մասնավորապես, մոսկովյան ոստիկանությունը մտել է ընդդիմադիր գործիչի մայրաքաղաքային շտաբ ու ձերբակալել այնտեղ գտնվող բոլոր 8 անձանց։
Պատճառն այն է, որ Նավալնիի համակիրները նախատեսում էին ցույցեր ու այլ ակցիաներ անցկացնել ընտրությունների օրը։