Թուրքիան չի շարունակի մնալ գործընկեր երկիր կամ դիտորդ այս խաղում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter- ի իր միկրոբլոգում գրել է.
«Թեհրանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան բացահայտ հայտարարել է, որ այն մեթոդները, որոնք անտեսում են Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությունը, ոչ մի օգուտ չեն տալիս, այլ հեշտացնում են ահաբեկիչների գործը: Եթե հանուն ռեժիմի (սիրիական կառավարության) անտեսվեն տասնյակ հազարավոր անմեղ բնակիչների սպանությունը, ապա Թուրքիան չի շարունակի մնալ գործընկեր երկիր կամ դիտորդ այս խաղում»: