Թրամփը սպառնում է Չինաստանին նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանին նոր մաքսատուրքեր սահմանել ներկրվող գրեթե բոլոր ապրանքների համար:
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հավելյալ միջոցները կարող են ընդունվել կարճ ժամկետներում:
«Ես կոշտ եմ լինելու Չինաստանի հետ, քանի որ ես պետք է այդպիսին լինեմ… Մենք 50 մլրդ-ի մաքսատուրքեր ենք սահմանել: Այժմ մենք ևս 200 մլրդ ենք ավելացրել: Հաճելի չէ ասել, սակայն, եթե ես ցանկանամ, արդեն պատրաստ են ևս 267 մլրդ դոլարի մաքսատուրքերը», – ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը 25 տոկոսի մաքսատուրք էր սահմանել չինական 16 մլրդ արժողությամբ ապրանքների ներկրման համար: Դրան ի պատասխան` չինական կողմը նմանօրինակ միջոցներ է ձեռնարկել ամերիկյան ապրանքների նկատմամբ: