Օբաման մեծ քաղաքականություն է վերադառնում
ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ մեծ քաղաքականություն է վերադառնում. սեպտեմբերի 7–ին նա մասնակցելու է ի պաշտպանություն Դեմոկրատական կուսակցության թեկնածուների անցկացվող նախընտրական արշավներին,– հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Օբաման փաստացի դադարեցրել էր քաղաքական գործունեությունը 2017 թվականի հունվարին, նախագահի պաշտոնը թողնելուց հետո։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 7-ին նա նախատեսում է հանդես գալ ընտրողների առջև՝ Իլինոյսի համալսարանում։ Այս ելույթը առաջինն է լինելու ԱՄՆ Կոնգրեսի նախընտրական ընտրությունների նախաշեմին՝ ի պաշտպանություն Դեմոկրատական կուսակցության թեկնածուների։
Իլինոյսում ելույթից հետո Բարակ Օբաման քաղաքական միջոցառման կմասնակցի Կալիֆորնիայի հարավում, որտեղ նա նախատեսում է աջակցել դեմոկրատների յոթ թեկնածուների։ Դրանից հետո նրան սպասելու են Օհայո նահանգում։ Սեպտեմբերի կեսերին նա կրկին վերադառնալու է Իլինոյս, ինչից հետո ընտրողների առաջ հանդես է գալու Փենսիլվանիայում։