Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը. Զախարովա
Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Շատ ծրագրեր իրականացվել են, շատերն էլ դեռ իրականացման ընթացքում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով երկու երկրների հարաբերությունները։
Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանը գործակցություն ունի նաև Ռուսաստանի կազմի մեջ մտնող առանձին մարզերի ու հանրապետությունների հետ։ Ներկայումս կա այդպիսի համագործակցության մասին 17 փաստաթուղթ, իսկ նորերի կնքումը շարունակվում է։