Իրանի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիս-արեւելքում առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը` վկայակոչելով Սիստան եւ Բելուջիստան նահանգում իրանական Կարմիր մահիկի բաժանմունքի ղեկավար Ռեսուլ Ռաշկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երկրաշարժի հետեւանքով ... Իրանշահր քաղաքում 18-ամյա աղջիկ է մահացել: Բացի դրանից, հետագա հետցնցումների հետեւանքով եւս 2 մարդ վիրավորվել է, նրանց բժշկական օգնություն է տրամադրվել», - ասել է Ռաշկին: