Օրենքով գողը թաքնվել է զոքանչի տանը (տեսանյութ)
Մերձմոսկովյան Օդինցովոյում քրեական հետախուզության աշխատակիցները միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով ձերբակալել են Զուրաբ Էնդելաձեին՝ քրեական շրջանակներում հայտնի Զուրա Քութաիսկուն՝ գրում է lenta.ru-ն:
Ոստիկանության ներկայացուցիչները վկաների ներկայությամբ օրենքով գողի համար կարդացել են ներքին գործերի նախարարի հրամանը՝ Ռուսաստանի տարածքում հետագայում նրա գտնվելու անցանկալիության մասին, մուտքի ցմահ արգելանքով: Տեսանյութը հրապարակվել է մամուլում:
Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ վերջին վեց ամիսների ընթացքում օրենքով գողը անլեգալ բնակություն է հաստատել իր զոքանչի տանը:
Էնդելաձեին արդեն երեք անգամ ձերբակալել և արտաքսել են Ռուսաստանից երկրում նրա գտնվելու անցանկալիության պատճառով: