Պուտինի և Էրդողանի փակ հանդիպումը՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Թեհրանում հանդիպել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ:
Հանդիպումը փակ է եղել, որին ներկա չեն գտնվել ԶԼՄ ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցել են նաև Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Հանդիպումից առաջ երկու երկների առաջնորդները կատակել են, որ իրենց հանդիպման համար նախատեսված վայր հասնելը շատ երկար է տևել:
— Տանում էին ու տանում,- ծիծաղել է Պուտինը:
Նախատեսվում է, որ այսօր ՌԴ նախագահը հանդիպուոմներ կունենան նաև Իրանի նախագահի հետ: