Մահացել է գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը
Մահացել է գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ նկարիչների միության Facebook- ի էջը:
«Հայաստանի նկարիչների միությունը խորը վշտով հայտնւմ է Հայաստանի նկարիչների միության անդամ գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը մահվան լուրը:
Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին ժամը 18:00-ին: Ցավակցում ենք հարազատներին և ընկերներին»,- գրված է հայտատարության մեջ:
Ավետիք Հակոբյանը ծնվել է 1944 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, պրոֆեսոր է:
1964 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Միջազգային ցուցահանդեսների է մասնակցել Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Բալթյան երկրներում և այլուր: Աշխատանքները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, Մոսկվայի պետական թանգարանում, մասնավոր հավաքածուներում:
1965թ. արժանացել է «Արծաթե մեդալ» մրցանակի, իսկ 1976 թ-ին ԽՍՀՄ նկարիչների միության և մշակույթի նախարարության 1-ին մրցանակի: