ԱՄՆ-ում քաղաքապետին և նրա կնոջը մահացած են հայտնաբերել
ԱՄՆ Լեգեթ ( Հյուսիսային Կարոլինա) քաղաքի ոստիկանները 2 դիակ են հայտնաբերել տանը, որում մտադիր էին խուզարկություն կատարել, քանի որ հաղորդում էր ստացվել 2 մարդու անհետացման մասին, տեղեկացնում է Wral.com-ը:
Ընտանիքի անդամները խնդրել էին, որ մահացածների անունները չհրապարակվեն, սակայն ոստիկանության կամիսարը հայտնել է, որ դա մահացածները քաղաքապետ Գերի Սկելթոնն է և նրա կինը՝ Ջեկի Դոն Սկելթոնը:
Մահվան պատճառները դեռ հայտնի չեն: