Մահացել Է դերասանուհի Լիզ Ֆրայզերը
Լոնդոնում կյանքի 89-րդ տարում մահացել Է կատակերգակ դերասանուհի Լիզ Ֆրայզերը: Այդ մասին Twitter-ում հայտնել Է British Comedy Society-ն: Իր կարիերայի ընթացքում Լիզ Ֆրայզերը կատարել Է 80-ից ավելի դերեր:
Նրա աշխատանքների թվում են այնպիսի ֆիլմերում ու սերիալներում խաղացած դերերը, ինչպիսիք են՝ «Միսս Մարփլ. Նեմեզիդա», «Թագավորական դատարան», «Լեդին և ավազակը», «Ամեն ինչ կարգին Է, Ջեկ», «Զուտ անգլիական սպանություններ», «Դատավոր Ռամփոլը» եւ «Մասնավոր դետեկտիվի արկածները» ժապավենները: Պատմելով իր ամպլուայի մասին՝ Ֆրայզերն իրեն համարել Է «պարզամիտ կատակերգական շիկահեր՝ Լոնդոնի հասարակության ցածր խավերից»: Դերասանուհու վարպետությամբ հիացել են Շոն Քոններին և Սթենլի Բեյքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: