Պուտինը, Էրդողանը և Ռոհանին այսօր կհանդիպեն Թեհրանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր առավոտյան մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով ՌԴ և Իրանի ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Էրդողանին Իրան այցի ժամանակ ուղեկցում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան) և նրա վարչակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
Սպասվում է, որ Աստանայի պայմանավորվածությունների երաշխավոր երկրների առաջնորդները քննարկելու են հարցերի լայն շրջանակ՝ կապված Սիրիայի հետ, մասնավորապես Իդլիբի շուրջ վերջին զարգացումները:
Բացի դրանից՝ տեղի կունենա կարծիքների փոխանակություն՝ կապված Սիրիայում քաղաքական կարգավորման ոլորտում քայլերի շուրջ:
Էրդողանի, Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքում տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս:
Թեհրանում՝ գագաթնաժողովի շրջանակում, նախատեսված է Էրդողանի և Պուտինի հանդիպումը: