Պակիստանը՝ հինգերորդ միջուկային պետություն
Ամերիկացի գիտնկանների ֆեդերացիայի հրապարակած զեկույցում ասվում է, որ Պակիստանը կատարելագործում է իր միջուկային զինանոցը և առաքման մի քանի համակարգ մշակում։
Զեկույցի համաձայն՝ Պակիստանն ընդլայնում է ուրանի և պլուտոնիումի հարստացման իր հզորությունները։ Դա մտավախություն է առաջացնում, որ այն կարող է միջուկային զենք ունեցող 5-րդ խոշոր պետությունը դառնալ՝ առաջիկա 7 տարում 220-250 մարտագլխիկ ունենալով։
«Պակիստանը շարունակում է ընդլայնել իր զինանոցը մարտագլխիկների մեծ թվով, առաքման համակարգերով և քայքայվող նյութերի մեծացող ոլորտով։ Մեր գնահատականներով՝ մինչև 2025-ը մարտագլխիկների պաշարները կարող են հասնել 220-250-ի, եթե պետությունը շարունակի այդ ծրագիրը»,-ասվում է զեկույցում։