Քրիսթեն Ստյուարտը պատմել է իր սեռական կողմնորոշման մասին
Հայտնի դերասանուհի Քրիսթեն Ստյուարտը զարդարել է փարիզյան Mastermind Magazine ամսագրի շապիկը: Ամսագրին տված հարցազրույցում աղջիկը պատմել է իր անձնական կյանքի և սեռական կոմնորոշման մասին:
«Այո, ես սիրում եմ երկիմաստություն: Սեքսուալությա՞ն տեսանկյունից: Իհարկե: Ինչպես նաև ֆիլմեր ստեղծելու հարցում: Եթե դուք իդեալական ճիշտ եք պատասխանում յուրաքանչյուր հարցին, դուք մարդկանց մտածելու նյութ չեք տալիս: Ես միևնույն բանն եմ զգում սեռական հարաբերություն ունենալիս: Ամեն բան մինչև վերջ իմանալ պետք չէ»,- խոստովանել է դերասանուհին:
Հարկ է նշել, որ ավելի վաղ հարցազրույցներում Ստյուարտը ասել է, որ իր զուգընկերոջ սեռը իր համար երբեք էլ նշանակություն չի ունեցել: «Ես սիրել եմ բոլոր նրանց, ում հետ հանդիպել եմ: Կարծում եք դա կե՞ղծ է եղել: Ես միշտ ընդունել եմ իմ բիսեքսուալությունը և երբեք չեմ տանջվել կամ ամաչել այդ փաստից»,- նշել է դերասանուհին: