Քիմիական զենք կիրառելու դեպքում Ֆրանսիան պատրաստ է հարված հասցնել Սիրիային
Ռուսաստանն ու նրա դաշնակիցները ցանկանում են մինչև տարեվերջ ավարտին հասցնել Իդլիբում հարձակումը, հայտարարել են Ֆրանսիայի բանակում:
Ֆրանսիական բանակի հրամանատարն այսօր հայտարարել էր, որ իր զորքերը պատրաստ են հարված հասցնել սիրիական թիրախներին, եթե Իդլիբի հյուսիսային նահանգը վերադարձնելուն նպատակաուղղված առաջիկա գործողությունների ժամանակ կառավարության քիմիական զենք կիրառվի: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ըստ գլխավոր հրամանատարի, ակնկալվում է, որ Սիրիայի և Իրաքի վերջին օջախները կոչնչացվեն մինչև աշնան վերջ: Նշաններ կան, որ Ռուսաստանը և նրա դաշնակիցները ցանկանում են ավարտին հասցնել Իդլիբում հարձակումը մինչև տարեվերջ:
«Մենք պատրաստ ենք հարված հասցնել, եթե քիմիական զենք կիրառվի: Դա կարող է իրականացվել ազգային մակարդակով, բայց մեր շահերից է բխում, որպեսզի հնարավորինս շատ գործընկերներ լինեն», – ասել է Զինված ուժերի ղեկավար Ֆրանսուա Լեկոյնտրեն: