Վանի Աղթամարի Սուրբ Խաչում սեպտեմբերի 9–ի պատարագին Թուրքիայի տուրիզմի նախարարն է մասնակցելու
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատրաստվում են սեպտեմբերի 9–ի պատարագին։
Թուրքական Turkiyeturizm կայքի փոխանցմամբ՝ 3 տարի անց Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին մասնակցելու ցանկություն է հայտնել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։
Վանում հյուրանոցները գրեթե 100 տոկոս զբաղվածություն ունեն պատարագի անցկացման օրերին։ Իր հերթին Վանի նահանգապետը հայտնել է, որ բոլոր համապատասխան կառույցները պատրաստ են ապահովել պատշաճ պայմաններ պատարագի անցկացման համար։