ՌԴ–ում հայը ցանկացել է քննություն հանձնել վարորդական իրավունքի համար, սակայն պարզվել է, որ դաշնային հետախուզման մեջ է
Պետերբուրգում ձերբակալել են հայաստանցու, որի նկատմամբ հայրենիքում հետախուզում էր հայտարարվել։ Տղամարդն ինքն է դիմել իրավապահ մարմիններին՝ ցանկանալով քննություններ հանձնել վարորդական իրավունք ստանալու համար, գրում է «Նևսկիե նովոստի»–ն։
2018թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 9.50–ին Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության միջշրջանային գրանցման եւ քննման բաժանմունք է դիմել 1996 թվականին ծնված տղամարդը։
Հայաստանցին դիմել է իրավապահներին վարորդական իրավունքի քննություն հանձնելու համար։ Ստուգման ժամանակ պարզվել է, որ քաղաքացին գտնվում է դաշնային հետախուզման մեջ է։ Տղամարդուն ձերբակալել եւ տարել են ոստիկանության 26-րդ բաժին։