Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մեքենայի վրա, որում Հայաստանից գործարարներ են եղել
Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մեքենայի վրա, որում Հայաստանից գործարարներ են եղել: «Վեչերնիե վեդոմոստին» վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հաղորդում է, որ հարձակումը ծրագրված էր:
Audi-ով Հայաստանից գործարարները, որոնք զբաղվում են դրամական միջոցների կանխիկացմամբ, բավական մեծ գումար էին տեղափոխում: Հրաձգության արդյունքում ոչ ոք չի տուժել, մի քանի փամփուշտ դիպել է մեքենայի անիվներին:
Անհայտ պատճառներով կրակողները չեն կարողացել գործն ավարտին հասցնել և չեն գողացել փողերը: Ներկա պահին դեպքի վայր է ժամանել № 11 ոստիկանության բաժնի եւ Եկատերինբուրգի ՆԳՆ վարչության ղեկավարությունը, ինչպես նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչները: