Կրեմլում հայտնել են, թե երբ կարող է կայանալ Պուտին-Թրամփ հանդիպումը
Կրեմլից տեղեկացրել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները մտադիր են մասնակցել Արգենտինայում կայանալիք «Մեծ 20-յակի» գագաթնաժողովին և այս աշնանը Սինգապուրում անցկացվելիք АСЕАН գագաթնաժողովին:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ Պուտին-Թրամփ հանդիպման համար նոր երկկողմ հանդիպում այժմ չի մշակվում, սակայն նա չի բացառել, որ նախագահները կարող են միմյանց հանդիպել միջոցառումների «միջանցքներում»:
«Չեմ կարող բացառել, որ կողմերը կօգտագործեն միաժամանակյա այցը»,- հայտարարել է Ուշակովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ և ՌԴ նախագահների վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին՝ Հելսինկիում: