Ուշակովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին. Ռուսական կողմն անկեղծ և լուրջ զրույց է սպասում
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ ռուսական կողմն անկեղծ եւ լուրջ զրույց է սպասում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեծ թվով հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմում, այնպես էլ հայկական կողմում»,- ասել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բոլոր հարցերով «անկեղծ» զրույց է սպասում:
Ինչպես նշվում է, Պուտինն ու Փաշինյանը մտադիր են քննարկել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առանցքային հարցերը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը եւ Փաշինյանը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: