Թրամփը կնախագահի Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահելու է Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական դեսպան Նիկի Հեյլին:
«Թրամփը հանդիպում է հրավիրում, որպեսզի քննարկի Իրանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ընդհանուր անկայունությունը, որն Իրանը սերմանում է ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում: Նախագահ Թրամփն անհողդողդ է այն հարցում, որ մենք պետք է այնպես անենք, որ Իրանը գործի՝ համաձայն միջազգային կարգի», – նշել է Հեյլին:
Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Իրանին Սիրիայում և Եմենում պատերազմներին միջամտելու, ինչպես նաև 2015թ. միջուկային համաձայնագիրը խախտելու համար: Իսկ այս տարվա մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: