Գերմանիան 2030թ.-ից կարգելի բենզինով և դիզվառելիքով աշխատող ավտոմեքենաների գրանցումը
Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են արգելել բենզինով և դիզվառելիքով աշխատող ավտոմեքենաների գրանցումը, սակայն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն սովորական վառելիքով աշխատող ավտոմեքենաներ, իրավունք կունենան օգտագործելու դրանք՝ գրում է oilreview.kiev.ua-ը:
Այդ քայլը պետք է ստիպի երկրի բնակիչներին անցնել էլեկտրամոբիլների օգտագործմանը: Իշխանությունները կփորձեն սահուն անցում ապահովել. հին մեքենաների տերերը կշահագործեն դրանք մինչև վերջ, իսկ նոր մեքենաներ չեն գրանցվի: