Թրամփը 2017-ին հրամայել էր սպանել Ասադին. The Washington Post
Ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդն իր նոր գրքում բացահայտել է Թրամփի՝ նախագահության օրոք տեղի ունեցած «նյարդային խանգարումը», որի ընթացքքում նա մի շարք հրամաններ է արձակել:
Ինչպես ներկայացնում է The Washington Post-ը, լրագրողի բացահայտումների շարքին է դասվում նաև 2017-ին Թրամփի՝ Պենտագոնին տված հրամանը, որով նա պահանջել է սպանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
Վուդվորդի խոսքով՝ Թրամփը զայրացած է եղել սիրիական Դումա քաղաքում իրականացված քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսից պահանջել է «պարզապես սպանել» Ասադին: Մեթիսն իր հերթին ասել է, որ անհապաղ կկատարի հրամանը, սակայն իր օգնականներին հրահանգել է «առավել հավասարակշռված գործել»: