Իսպանիայում 5 կգ լոլիկը վաճառել են 2700 եվրոյով
Իսպանիայի Քոին քաղաքի քաղաքապետարանում անցկացված աճուրդում մի տուփ լոլիկը վաճառվել է 2700 դոլարով՝ տեղեկացնում է hortibiz.com-ը:
5 կգ կշռող լոլիկի տուփի տերը Քոինում ապրող ֆերմեր Անտոնիո Սորիոն է եղել: Լոլիկը գնել է Santos Xoce հյուրանոցային ցանցի տերը՝ Խոսե Լուիս Սանթոսը:
Աճուրդային վաճառքից ստացված գումարի կեսը փոխանցվել է Քոինում Ալցգեյմերի հիվանդությամբ տառապողների ֆոնդին, որը նաև տոկոսներ է ստանում աճուրդում ներկայացված լոլիկների մնացած մասի վաճառքից:
Նշվում է, որ «Bull’s ball» լոլիկը մի շարք յուրահատկություններ ունի, որոնք տարբերում են նրան այլ լոլիկներից: Լոլիկների այս տեսակը խոշոր է. դրանց քաշը հասնում է 300-ից 600 գրամի, իսկ երբեմն նույնիսկ 1 կգ-ի: Լոլիկը սրտաձև է, ներսում քիչ քանակությամբ սերմեր է պարունակում: «Bull’s ball»-ը քաղցր համ ունի: