Թուրքիան քննադատում է Հունաստանին թուրք զինվորականներին ապաստան տրամադրելու համար
Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է 2016թ. Թուրքիայում հեղաշրջման ձախողումից հետո Հունաստան փախած մի խումբ զինվորականներին ապաստան տրամադրելու վերաբերյալ Հունաստանի որոշումը: Այս մասին հաղորդում է Associated Press- ը:
Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ եթե Թուրքիան Հունաստանի փոխարեն լիներ, ապա Անկարան երբեք տեղ չէր տա դավադիրներին:
Թուրք նախարարը իր հայտարարությունն արել է երեքշաբթի օրը Հունսատանի իր գործընկեր Նիկոս Կոթզիասի՝ հունական հյուպատոսության վերանորոգված շենքի բացման առիթով Իզմիր կատարած այցի ժամանակ: