Թրամփը մտադիր է Շոտլանդիա այցելել գոլֆ խաղալու համար
Հնարավոր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 4 ամսում երկրորդ անգամ այցելի Շոտլանդիա գոլֆ խաղալու համար, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով The Times-ը:
Պարբերականի տեղեկությունով՝ նախագահի պաշտոնում իր առաջին այցի ժամանակ Թրամփը խաղացել է Թերնբերիի գոլֆ ակումբում:
Նշվում է, որ Թրամփի այցը Շոտլանդիայում բողոքի ալիք էր բարձրացրել:
Բրիտանիայի իշխանությունները ցույցերի հետևանքների վերացման համար ծախսել էին մոտ 5 մլն դոլար: