Իսպանիայում առաջարկում են ամրապնդել Կատալոնիայի ինքնավարությունը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սեպտեմբերի 3-ին առաջարկել է հանրաքվե անցկացնել Կատալոնիային ավելի լայն ինքնավարություն տալու հարցով: Politico-ն հաղորդում է, որ, այնուամենայնիվ, Սանչեսը բացառել է անկախության համար քվեարկելու հնարավորությունը:
Լրագրողների հետ զրույցում Իսպանիայի վարչապետը նշել է, որ Մադրիդի և Կատալոնիայի միջև երկխոսությունը, որն ինքը խրախուսում է, պետք է հանգեցնի տարածաշրջանի ինքնավարության ամրապնդման համար իրականացվող քվեարկությանը:
«Սա ինքնավարության հանրաքվե չէ, այլ ինքնորոշման»,- ասել է վարչապետը՝ չմատնանշելով հանրաքվեի անցկացման ժամկետները:
Հունիսին՝ պաշտոնը ստանձնելուց հետո, Սանչեսը նշել էր, որ իր կառավարությունը կտրականապես դեմ է շրջանի անկախությանը: