Ով ով, բայց դու Վիգեն Սարգսյան, որ հայտնվել ես կոտրած տաշտակի առաջ, իրավունք չունես պիտակավորելու նոր քաղաքական ուժին
Հայաստանում իշխանությունը կորցրած հայը թուրքից դաժան է իր երկրի հանդեպ
Ես գիտեի, ծաղրածուն ուղղակի ծաղրածու է, իսկ եթե նա լինում է գավառական, ուրեմն կարող է լինել նաև քաղաքային: Գավառական ծաղրածու պիտակը դնողը հենց այդ քաղաքային ծաղրածուն է, որը երկար տարիներ օլիգարխների, կաշառակերների ու քաղաքական աճպարարների էր խաղացնում՝ երկիրը իրապես կիսելով սև ու սպիտակի: Նախկին իշխանավորներ, հենց դուք եք բռնաբարել այս ժողովրդին, որ ծնվել է այս թավշյա ուժը:
Ով ով, բայց դու Վիգեն Սարգսյան, որ հայտնվել ես կոտրած տաշտակի առաջ, իրավունք չունես պիտակավորելու նոր քաղաքական ուժին և նրա շոգեքարշի մեքենավարներից մեկին՝ Հայկ Մարությանին ու նրա ճիշտ կամ սխալ լինելը:
Մեր երկրի ապագան վերջապես հայտնվել է երիտասարդների ձեռքում: Լռեք, նայեք ու սովորեք, թե ինչպես են նրանք ղեկավարելու ժողովրդի օգնությամբ ու հսկողությամբ: Եթե կարող եք, եզրակացություններ արեք, թե որտեղ եք սխալվել:
Երկիր ղեկավարելու համար փորձ պետք չէ ունենալ ՝ համենայն դեպս ձեր փորձը: Ուղղակի պետք չէ գողանալ, լափել ու խաբել: Պետք է պայմաններ ստեղծել ու ժողովուրդն ինքը կշենացնի իր երկիրը:
Ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հենց այն մարդիկ են, որ չեն գողանա, լափի ու խաբի: Իսկ Հայկոն երևանցիների երեսին վերջապես ժպիտ կբերի:
Արթուր Ալեքսանյան. Ֆեյսբուք