Ռուսաստանը ուշադրություն չի դարձնի ԵՄ պատժամիջոցներին
ՌԴ արտգործնախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառվելիք անհատական պատժամիջոցների կիրառումը, տեղեկացնում է Риа Новости-ն:
Նա նշել է, որ անկախ նրանից պատժամիջոցները կընդունվեն, թե ոչ, Ռուսաստանը դրան ուշադրություն չի դարձնի և կշարունակի գնալ իր սեփական ճանապարհով:
«Շատ երկրներ են ասում, որ պատժամիջոցները հարկավոր է կասեցնել: Կկասեցնեն, թե ոչ, Ռուսաստանը ուշադրություն չի դարձնի և կշարունակի գնալ իր ճանապարհով»,- նշել է Սիրոմոլոտովը:
Մեկնաբանելով Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի խոսքերը` Սիրոմոլոտովը նշել է, որ պատժամիջոցները ընդունվում են առանց քննարկման՝ մեխանիկորեն: Նա նաև հավելել է, որ հակառուսական պատժամիջոցների արդյունքում տուժել են շատ երկրներ, ընդ որում, ոչ միայն իմիջային, այլև` նյութական իմաստով: