Արամ Աթեշյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)
Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն այս օրերին Թուրքիայում Դումլուփընարի ճակատամարտի հաղթանակի 96-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Երկրի ղեկավարի հետ ջերմ հանդիպման լուսանկարներով Աթեշյանը կիսվել է Facebook-ի իր էջում։
Աթեշյանի ու Էրդողանի զրույցի բովանդակության և հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Ավելացնենք, որ Դումլուփընարի ճակատամարտը եղել է Հունաստանի ու Թուրքիայի զորքերի միջև։ Վերջինի բանակը այդ ժամանակ հաղթել է ճակատամարտում։
Ինչ վերաբերում է Աթեշյանին, ապա նա հայտնի է Թուրքիայի բարձրագույն իշխանությունների հետ ջերմ հարաբերություններով, որոնք ողջունելի չեն հայության համար։ Պատրիարքի փոխանորդն այս հակակրանքի մասին հարցին պատասխանելիս հաճախ ասում է, թե Էրդողանն իր եղբայրն է։