Պուտինն աշխատանքային այց կկատարի Իրան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան՝ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Սեպտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն` սիրիական կարգավորմանը նպաստող Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ: