Քուվեյթում ձկնավաճառն արհեստական աչքեր է ամրացրել հին ձկների վրա դրանք վաճառելու համար
Քուվեյթում ձկնավաճառը բիզնեսում հաջողություն գրանցելու համար որոշել է դիմել խարդախության: Նա իր հին ձկները վաճառելու համար դրանց վրա արհեստական աչքեր է ամրացրել, որպեսզի տպավորություն լինի, որ ձուկը թարմ է: Այս մասին հաղորդվում է Al Bayan-ի Twitter- ի էջում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խարդախությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ տնային տնտեսուհիներից մեկը տանը ձկները լվանալիս տեսել է, որ աչքը պոկվել ու ընկել է: Կինը ձկան նկարները տարածել է համացանցում, կարճ ժամանակ անց թեմայով հետաքրքրվողների կողմից աղմուկի մեծ ալիք է բարձրացել: Միջադեպի հանդեպ հետաքրքրություն է դրսևորել նաև առևտրի նախարարությունը: Ձկնավաճառի խանութը փակվել է: