Եվրամիությունը չպետք է դրսևորի իրեն ինչպես «ճագարը վիշապօձի առջև». Հայկո Մաաս
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը մեկնաբանել է Եվրամիության և Միացյալ նահանգների հարաբերությունները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նրա խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցների պարագայում Եվրամիությունը չպետք է դրսևորի իրեն ինչպես «ճագարը վիշապօձի առջև»:
Մաասն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է հրաժարվի միաձայն որոշումներ կայացնելու սկզբունքից: