Սոչիում վթարված ինքնաթիռի քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է, որ Սոչիում վթարված ինքնաթիռի քրեական գործը փոխանցեն Քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությանը:
«Բաստրիկինը հանձնարարել է փոխանցել քրեական գործը հետագա քննության համար: Հետաքննության շրջանակներում կքննարկվեն դեպքի բոլոր հանգամանքները»,- նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ քննիչները հարցաքննել են ինքնաթիռի անձնակազմին, օդանավակայանի աշխատակիցներին, ինչպես նաև մի քանի ուղևորների, որոնք օդանավում են եղել: Դեպքի մանրամասները պարզելու համար նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ: Քննիչները դիտարկում են տեղի ունեցածի մի քանի վարկած՝ օդաչուի սխալը, եղանակային պայմանները և ցամաքային ծառայությունների գործողությունները: