ԱՄՆ-ի և Կանադայի ավիաընկերությունները բարձրացնում են ուղեբեռի և տոմսերի փոխանակման վճարները
Այս սակագների բարձրացման շնորհիվ ուղևորափոխադրողները կկարողանան հիմնական գները պահպանել ցածր մակարդակի վրա:
Ամերիկյան և կանադական ավիաընկերությունները բարձրացնում են ուղեբեռի, տոմսերի փոխանակման և այլ ծառայությունների գները, որպեսզի կարողանան փոխհատուցել թանկարժեք վառելիքի ծախսերը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Ուղեբեռի գնի փոփոխությունը կանխելու է գների բարձրացումը և ժամանակակից շուկայում օգնելու է դիմանալ մարտահրավերներին և մրցակցությանը: Ընդլայնելով այլընտրանքային ծառայությունների սակագները, ինչպիսին է`հանձնված ուղեբեռը, մենք կկարողանանք պահպանել մեր հիմնական ծառայությունների գները ցածր մակարդակի վրա»,- բացատրել է WestJet-ի պաշտոնական ներկայացուցիչ Լորան Ստյուարտը: