Թուրքիայում գազի և էլեկտրականության գները 14%-ով բարձրացել են
Թուրքիայում գազի և էլեկտրականության գները 14%-ով բարձրացել են՝ հաղորդում է Reuters-ը:
Տարեսկզբից թուրքական լիրան դոլարի համեմատ 42%-ով անկում է ապրել՝ կապված նախագահ Էրդողանի՝ դրամավարկային քաղաքականության վրա ազդելու կապակցությամբ մտահոգությունների և Միացյալ Նահանգների հետ սրվող ճգնաժամի հետ:
Լիրայի անկումը հանգեցրել է սննդամթերքի և բենզինի գների աճին: Տնտեսագետներին հատկապես անհանգստացնում է Կենտրոնական բանկի՝ ինֆլյացիան սանձելու անկարողությունը, որը հուլիսին հասել է գրեթե 16%-ի՝ 14 տարվա առավելագույնին:
«Բոտաս» պետական օպերատորը բնական գազի գները արդյունաբերական օգտագործման համար բարձրացրել է 14 տոկոսով, իսկ սպառողների համար՝ 9 տոկոսով: Թուրքիայի էներգետիկ կարգավորողը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի գները ևս կբարձրանան՝ արդյունաբերական օգտագործման համար՝ 14 տոկոսով, սպառողների համար՝ 9 տոկոսով: