Էրզրումի պատմական բերդի տարածքում թուրք հնագետները 150 տարվա պայթուցիկներ են հայտնաբերել
Ներկայի Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրումի (Կարին) պատմական բերդի տարածքում թուրք հնագետները պայթուցիկներ են հայտնաբերվել, ենթադրվում է, որ դրանք 150 տարվա պատմություն ունեն, գրում է demokrathaber.org կայքը։
Հնագետները պեղման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են, մասնավորապես, 3 դետոնատոր։ Այստեղ ժամանած ոստիկանները շրջափակել են տարածքն ու տարհանել մարդկանց՝ դետոնատորների պայթելու վտանգի առկայության պատճառով։
Գտնված պայթուցիկները մասնագետների կողմից տարվել են հապատասխան ստուգումների։
Հնագետները շարունակել են իրենց պեղման աշխատանքները։