Էրդողանը կոչ է արել միջազգային առևտրում հրաժարվել դոլարից
Բիշքեկում Թուրքիա-Ղրղըզստան բիզնես համաժողովում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է միջազգային առևտրում հրաժարվել դոլարից: Այս մասին հաղորդում է Anadolu-ն:
Էրդողանն առաջարկել է այսուհետ հաշիվները վարել ազգային արժույթներով: Նրա խոսքով՝ առևտուրը դոլարով ամենամեծ տնտեսական խնդիրն է, քանի որ տեղի է ունենում արտարժույթի փոխարժեքի մանիպուլյացիա:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ այդ մանիպուլյացիայի նպատակն է հարվածել երկրի տնտեսությանը: Ճիշտ է, Էրդողանը այդ փորձը համարել է անհաջող՝ «թուրք ժողովրդի վճռական դիրքորոշման» լույսի ներքո: