Մինչ Մակքեյնին վերջին հրաժեշտ էին տալիս, Թրամփը գոլֆ էր խաղում
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորվել էր գոլֆ խաղալու, մինչդեռ Վաշինգտոնում վերջին հրաժեշտն էին տալիս սենատոր Ջոն Մակքեյնին։
Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Հիշեցնենք, որ Արիզոնա նահանգը ներկայացնող սենատորի մոտ 2017 թվականին գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել։ Նա մահացել է 81 տարեկանում, օգոստոսի 25-ին։ Մակքեյնի հարազատները ծանուցել էին Թրամփին, որ չեն ցանկանում տեսնել նրան սենատորի հուղարկավորությանը։