Պուտինն ասել է, որ մանուկ հասակում չի ցանկացել նախագահ դառնալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մանուկ հասակում չի երազել նախագահ դառնալու մասին:
«Իհարկե, տեսնում էի, քնում էի և տեսնում», -Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նախ կատակել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դպրոցական տարիներին իրեն տեսնում էր որպես երկրի ղեկավար:
Այնուհետև, հարցին պատասխանելով արդեն լրջորեն, ասել է. «Իհարկե, ո՛չ: Ինչպե՞ս է դա հնարավոր»: Նա հավելել է, որ սիրել է լավ շրջապատում գտնվել:
ՌԴ նախագահի կարծիքով՝ հաջողության հասնելու ճանապարհին առաջընթացն առավել վստահ կլինի, եթե մարդը քննադատաբար նայի ինքն իրեն, իր կյանքին, իր աշխատանքին և բացահայտի այն, ինչը խանգարում է առաջընթացին: