Սելենա Գոմեսը վստահ է, որ Instagram-ը իրականություն չէ
ելենա Գոմեսի էջը Instagram-ում առաջատարներից է. էջի բաժանորդների թիվը հասնում է 141 միլիոնի: Վերջերս նա լուսանկարների նոր շարք է հրապարակել, որտեղ նա ուրախանում է ընկերների հետ:
Որոշ ժամանկ անց Սելենան մի գրառում է արել. «Ես մտածում եմ, որ այս էջում կիսում եմ ձեզ հետ իմ ուրախություններն ու որոշ տխուր պահեր: Տեղադրում եմ այն, ինչի մասին ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք:
Ես անընդհատ լսում եմ, որ մարդիկ ցանկանում են ապրել ուրիշի կյանքով՝ հենվելով մի քանի պայծառ լուսանկարների վրա, և մենք դա անում ենք: Ահա և այդ լուսանկարները, բայց հավատացեք՝ իմ կյանքը միշտ չէ այսպիսին. մեզանից յուրաքանչյուրը ունի իր ճանապարհը»: