Մոսկվայում 17-ամյա տղան սելֆի անելիս կամրջից ընկել է ջերմանավի վրա
Ռուսաստանում 17-ամյա պատանին սելֆի անելիս ընկել է Մոսկվայի Քարե կամրջից՝ հայտնվելով զբոսաշրջային ջերմանավի վրա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է, որ 17-ամյա տղան տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունում հաստատել են կատարվածը, սակայն մանրամասներ չեն հաղորդել:
Պատանուն տեղափոխել են բուժհաստատություն: Կատարվածի առնչությամբ ստուգումներ են կատարվում: