Դեն Բիլզերյանը ինչպե՞ս է անվանել Ադրբեջանի իշխանություններին
Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրեն միջազգային հետախուզում հայտարարելու նախաձեռնությանը:
«Պոկերի արքան» Twitter-ի իր էջում գրել է.
«Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»:
People ամսագրի հետ հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախ է այցելել խմբի կազմում, սակայն միայն իրեն են հետախուզում հայտարարել:
«Կարծում եմ՝ այն պատճառով, որ ես հանրային անձ եմ, և ադրբեջանցիները փորձում են ինձնով օրինակ ստեղծել»: