Սիրիական Հոմսում ավելի քան 50 պայթյունավտանգ առարկա է ոչնչացվել
Սիրիայում հատուկ ստորաբաժանումները 51 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել Հոմս նահանգում:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ Փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնի ամենօրյա տեղեկագրում:
Ինչպես հաղորդում են կենտրոնից, Սիրիայի ինժեներական ստորաբաժանումները վերջին մեկ օրում ականազերծման աշխատանքներ են իրականացրել Թել-Բիսա, Համիդիա, Գուր բնակավայրերում: Արդյունքում ականազերծվել է 3 հեկտար տարածք, երեք շենք և մեկ կիլոմետր երկարությամբ ճանապարհ:
Նշվում է, որ վնասազերծված պայթյունավտանգ իրերի թվում նաև ինքնաշեն պայթուցիկներ են եղել:
Հաղորդվում է, որ Հոմս և Դամասկոս նահանգներում, ընդհանուր առմամբ, ականազերծել է 288.8 հեկտար տարածք, 824 կառույց, 63 կմ ճանապարհ: