ՌԴ ՊՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Պալմիրայում ահաբեկչություն իրականացնելու համար գրոհայիններին նախապատրաստելու մեջ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սիրիական Պալմիրայի մոտակայքում ձերբակալված գրոհայինները պատմել են ամերիկացի հրահանգիչների ղեկավարությամբ վերապատրաստում անցնելու մասին:
Ինչպես հայտնում է Meduza գործակալությունը, գերատեսչության տվյալներով՝ շաբաթ առավոտյան Պալմիրայից 36 կմ հեռավորությամբ սիրիական զորքերը պայքարի են բռնվել մի խումբ գրոհայինների հետ, որոնք «Էթ Թանֆ բնակելի շրջանից փորձել են առաջ ընթանալ Պալմիրա քաղաքի ուղղությամբ»: Գերի ընկած երկու գրոհային ցուցմունք է տվել, որ երկու մարդ սպանվել է:
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ գրոհայինները պետք է Պալմիրայի շրջանում մի շարք ահաբեկչություններ իրականացնեին և «ապահովեին 300 գրոհայինից կազմված գլխավոր ուժերի անցումն՝ առաջիկա շաբաթներին քաղաքը գրավելու նպատակով»:
ԱՄՆ-ն իր դեմ ուղղված մեղադրանքները դեռևս չի մեկնաբանել: