Ֆրանցիսկոս պապը խմելու ջրին հասանելիությունը համարում է մարդու հիմնական իրավունքներից մեկը
Ֆրանցիսկոսը բարի կամքի տեր բոլոր մարդկանց կոչ է արել պահպանել և պաշտպանել Աստծո ստեղծածը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մոլորակի ջրային պաշարների պաշտպանությանը, նա խմելու ջրին հասանելիությունն անվանել է մարդու հիմնական իրավունքներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պետք է ընդունենք, որ չենք կարողացել պատասխանատվությամբ պահպանել ստեղծածը: Շրջակա միջավայրի վիճակը ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ մեծ թվով առանձին վայրերում, անհնար է գոհացնող համարել: Այս պատճառով մարդկության և արարչագործության միջև բարեփոխված և առողջ հարաբերության անհրաժեշտություն է առաջացել»,- նշված է Աստծո արարչագործության պաշտպանության մասին Աղոթքի համաշխարհային օրվա պապի ամենամյա ուղերձում, որը նշվում է սեպտեմբերի 1-ին:
Այս տարի ուղերձում շեշտադրված է ջրի խնդրի հանդեպ ուշադրության կարևորությունը. «պարզագույն տարր, որին հասանելիություն ստանալը, ցավոք, շատերի համար դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է»: Սրա հետ կապված Ֆրանցիսկոսը շեշտել է, որ խմելու ջրին հասանելությունը «մարդու հիմնական, հիմնարար և համընդհանուր իրավունքն է», քանի որ հենց այն է որոշում մարդու ապրելիությունը, իսկ դա նշանակում է, որ մարդու մյուս իրավունքների պահպանման պայմանն է:
Հռոմի պապը անդրադարձել է նաև ծովերի ու օվկիանոսների վիճակի խնդրին: Նա ուշադրություն է դարձրել, որ այս անգին բարիքի պահպանումը այսօր մարդության համար ամենաիսկական մարտահրավեր է: Ըստ որում՝ Ֆրանցիսկոսը նշել է ծովերի պաշտպանության գործում անբավարար արդյունավետ վերահսկողության մասին ազգային սահմաններից դուրս:
Հռոմի պապը ուղերձում անդրադառնում է նաև միգրացիոն սուր խնդրին՝ նշելով, որ ծովերի ջրերը պետք է լինեն «ոչ թե ժողովուրդների միջև բաժանման նշան, այլ մարդկային հանրույթի համար հանդիպման նշան»: