Ռուսաստանը կաջակցի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը մտադիր է շարունակել աջակցության ցուցաբերումը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
«Մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադարձել ենք Ղարաբաղյան խնդրին, և քանի որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, կշարունակի ցուցաբերել աջակցությունն այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար», - ասել է ՌԴ նախագահը: