Ալիևը և Պուտինը կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 1-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իհարկե, այսօր մենք կքննարկենք նաև Ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանի հետ կապված հարցեր: Օրակարգը բավական լայն է»,- ասել է Ալիևը Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նոր թափ կհաղորդի:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է նաև երկու պետությունների տնտեսության դրական միտումները:
«Մենք գոհ ենք բոլոր ոլորտներում մեր կապերի զարգացման աստիճանով: Հարաբերությունները ամբողջապես և շատ արդյունավետ են զարգանում: Դուք ընդգծեցիք առևտրաշրջանառության աճը, որը խոսում է երկու երկրների տնտեսության դրական միտումներ մասին, ինչպես նաև այն մասին, որ մեծ տնտեսական համագործակցության մեծ հեռանկար կա: Վստահ եմ, որ առևտրաշրջանառությունը կշարունակի աճել նաև հաջորդ տարիների ընթացքում»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը: