Դոնեցկում եռօրյա սուգ է հայտարարվել Զախարչեկոյի մահվան կապակցությամբ
Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչեկոյի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է Դոնեցկի ազգային հանրապետության կայքը:
«Սեպտեմբերի 1-ին, 2-ին և 3-ին հանրապետությունում հայտարարվել է սգո օր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Զախարչենկոն մահացել է Դոնեցկի կենտրոնական ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որի ժամանակ վիրավորում է ստացել եկամուտների նախարարը: