Թուրքիան և Նիդեռլանդները կրկին դեսպաններ կնշանակեն Ամստերդամում ու Անկարայում. Չավուշօղլու
Թուրքիան և Նիդեռլանդները տևական դիվանագիտական ճգնաժամից հետո կրկին դեսպաններ կնշանակեն Ամստերդամում ու Անկարայում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, Չավուշօղլուն նշել է, որ կողմերն այս քայլին դիմում են հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ թեմայի վերաբերյալ նա քննարկում է ունեցել իր հոլանդացի գործընկեր Ստեֆ Բլոկի հետ Վիեննայում։
Անցած տարվա սկզբին Նիդեռլանդները հրաժարվել է վիզաներ տրամադրել թուրք պաշտոնյաներին, որոնք ցանկանում էին քարոզչություն անցկացնել երկրում բնակվող թուրքերի շրջանում 2017 թվականի մարտին Թուրքիայում կանայալիք սահմանադրական հանրաքվեից առաջ:
Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին արգելել են երկիր Նիդեռլանդների դեսպանի մուտքը: Ի պատասխան՝ Նիդեռլանդների իշխանությունները հրաժարվել են երկրում Թուրքիայի նոր դեսպան նշանակել: Ավելի ուշ Նիդեռլանդները պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին: